Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում

Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, 
մարզերում՝ 12 068 խախտում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաքում ապրիլի 29-ից մայիսի 6-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 222 անձ։

«Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 562, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 243, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 201, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 413 և 1613 այլ իրավախախտումներ։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 128-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 118-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 62 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12068 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 170 տրանսպորտային միջոց։

Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 182, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 665 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 2549, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 264, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 417, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 35, արագության գերազանցման՝ 1534 և 3306 այլ իրավախախտումներ։ 353 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1470-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 564-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 33 անձ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]